Վաղը Ասատրյանների ընտանիքում կարևոր օր է: Նրանք կազմակերպել են Արամ Ասատրյանին նվիրված համերգային երեկո, որին մասնակցելու համար հրավիրել են նաև Հայաստանից դուրս գտնվող երգիչ-երգչուհիների:
Սակայն հերթական անգամ այստեղ չի լինի Ասատրյանի որդին`Տիգրանը, ով ավելի վաղ նշել էր,որ հայրենիք չգալու պատճառը թղթաբանական խնդիր է, և որը արդեն կարգավորման մեջ է: Սակայն ինչպես երևում է, Տիգրանի մոտ այս խնդիրը լուծված չէ: Նա կրկին կբացակայի իր հայրիկին նվիրված երեկոյից: Կամ էլ պատճառը այլ է, որը խնամքով թաքցնում է ընտանիքը:
Նշենք, որ այստեղ է Տիգրանի կրտսեր որդին`Արմանը:
Նշենք, որ ավելի վաղ Տիգրանը խոսել էր եղբոր դստեր հարսանիքին ներկա չգտնվելու մասին`նշելով հետևյալը.
«Ես 2000 թվականից ԱՄՆ-ում եմ, 24 տարի այստեղ եմ, ևս մի անգամ հենց այսպես շնորհավորում եմ իմ եղղբոր բալիկներին: Ինձ շատ են գրել`բա ինչի ներկա չէիր, ինչի չեկար, սիրելի հայրենակիցներ, հիմա ես կբացեմ այն գաղտնիքը, որի պատճառով էլ չեմ եկել: Ես մինչև այս պահը չունեմ ամերիկյան անձնագիր, որով կարող եմ ճանապարհորդել: Իսկ եթե ձեզ հետաքրքրում է հարաբերությունները`իմ ախպոր ցավը տանեմ, էրեխեքին էլ շնորհավորել եմ ամենաառաջինը: Տեսազանգով զանգել եմ:Էսքանով սահմանափակվեք, մի քիչ աշխատեք չչարախոսեք, աշխատեք նենց ապրել, որ հետո ներեղություն չխնդրեք։Ես էլ չունեմ անհատապես բոլորին ասելու բան, բայց մի քիչ զուսպ եղեք,երբ որ ես արդեն ունենամ էդ իրավունքը՝ ելք ու մուտք ունենալու կարողա գնամ ու մի քանի ամիս չգամ։Կան մարդիկ, որ ասում են մինչև դու չգաս չենք անելու մեր կնունքը, հարսանիքը»,- անկեղծացել էր Տիգրան Ասատրյանը։