StarNews-ը բազմիցս խոսել և ներկայացրել է «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի ձերբակալումը և տվյալ թեմայով իր հարսի`«Վիցե միսս Եվրոպա-2005» գեղեցկության մրցույթում հաղթած հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի հրապարակումները:
Օրեր շարունակ Լուսինեն հրապարակումներ էր անում, որ իր և իր ընտանիքի համար դժվար է, նրանք ծանր շրջան են ապրում:
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ դատախազը, սեփական նախաձեռնությամբ, փոխել է «Synergy» ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանի խափանման միջոց կալանքը, նա ազատ է արձակվել, ինչի առթիվ Լուսինեն թարմ լուսանկարներ էր հրապարակել ու գրել, որ հրաշալի օր է իր համար:
Լուսինեն սկեսրայրի ազատ արձակումից ընդամենը րոպեներ անց մեկը մյուսին հաջորդող ուրախ, շնորհակալական սթորիներ արեց`նշելով, որ հետևորդներն իր կողքին են եղել:
Ինչպես Լուսինեի հաջորդ հրապարակումներն են հուշում`ամեն բան արդեն լավ է, հիանալի է: Մեզ մոտ միայն մեկ հարց է ծագում`Լուսինե ջան, արդյո՞ք սա վերջն է, այլևս հուզումնառատ հրապարակումների չսպասե՞նք, թե ինչպես ավելի վաղ էինք խոսել`Ձեզ համար անհանգստությունը, լարվածությունն ու դժվարությունը Ձեր տան պատերից այս կողմ են միայն: Իսկ սկեսրայրի հարցով ապագայում «լացուկոծներ» կլինեն՞:
Նշենք, որ համացանցը միանշանակ չէր ընդունում Լուսինեի պահվածքը: Շատերը քննադատում էին հաղորդավարուհու`այս թեմային անդադար անդրադարձը, խոսելը, քննադատելը և սկեսրայրի մասնակցությամբ մեկը մյուսին հաջորդող հրապարակումներ անելը:
Ինչպես շատ հետևորդներ էին մեկնաբանություններ գրում`Լուսինեն այս փաստը օգտագործում է իր PR-ի համար: