Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր սիրված երգչուհի Սոնա Ռուբենյանի տարեդարձն է: Այս առիթով երգչուհին կադրեր էր հրապարակել իր ինստագրամյան էջում և գրել հետևյալը.
«It’s my birthday… Դե ինչ ասեմ, կյանքիս երրորդ տասնամյակը համարում եմ բացված»:
Սոնային ինստագրամյան սթորի հատվածում նաև շնորհավորել է իր ամուսնու քույրը, ով համատեղ լուսանկարներ է հրապարակել`կից գրելով.
«Այնքան շատ եմ սիրում քեզ»:
Նշենք, որ մեկ ամիս առաջ էլ երգչուհին նշում էր դստեր ատամհատիկն ու մեկ տարեկանը: Հենց այդ օրը Սոնան առաջին անգամ ցույց տվեց դստեր դեմքը:
Նշենք, որ Սոնա Ռուբենյանը սիրված է շատերի կողմից: Նրա նկատմամբ հանրային լայն հետաքրքրությունն առավել մեծացավ ամուսնությունից հետո, չնայած, ինչպես երգչուհին էր նշել հարցազրույցներից մեկում, ինքը միշտ էլ ակտիվ է եղել սոցցացանցերում, միաժամանակ նշելով, որ մարդկանց իսկապես հետաքրքրում են անձնական կյանքի մանրամասներ, այդ իսկ պատճառով էլ երբեմն նման հրապարակումներ է անում։