Երգչուհի Սիրուշոն բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նա վերջին շրջանում հիմնականում ներկայացնում է իր աշխատամքային գործունեությունն, ինչպես նաև իր հետևորդների «պահանջով»` ներկայացնում է իր երեխաների մասնակցությամբ ջերմ ու զվարճալի կադրեր:
Սակայն երեկ արդեն երգչուհին ներկայացրել է իր և ամուսնու կիրակին, ինչպես նաև ցույց տվել`ինչպես է համբուրում Լևոնին:
«Կիրակիեցինք»,- գրել է երգչուհին:
Նշենք, որ վերջերս էլ Սիրուշոն դրական ու ջերմ տեսանյութ է տարածել իր ինստագրամյան էջում, որտեղ ցույց է տալիս ավագ որդու և դստեր առանձնազրույցը, որի ընթացքում Ռոբերտը փորձում է Զաբելին համոզել, որպեսզի քնի և չարթնացնի ծնողներին: