Երկու տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 29-ին, կյանքից անժամանակ հեռացավ երգիչ, երգահան Հայկոն։
Հայկոյի մահը անսպասելի և ցավալի էր բոլորի համար, նա սիրված էր բոլորի կողմից և նա չափազանց երիտասարդ էր:
Երգչի մահը շատերը համեմատում են նաև պատերազմների հետ, որոնք ևս մեծ հետք են թողել մեր կյանքում:
Բազում գրառումներ կարելի է տեսնել,երբ հայտնիները իրենց ընկերոջ մահն ու հայրենիքի կորուստները միավորում են`նշելով, որ 2020 թվականից մինչ այս օրը իրենք չեն կարողանում լիարժեք ուրախանալ:
Երգչուհի Արմինկան է տվյալ թեմայի շուրջ գրառում արել,որը ներկայացնում ենք.
«Հայրենիքի ու սիրելի մարդկանց կորստի երկար ու ձիգ 3 տարիներ»: