Ձեր գովազդն այստեղ

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը վիրահատվել է

  • Nov 29, 2023

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը վերջին շրջանում շատ է քննարկվում ու պատճառը հատկապես արտաքին փոփոխություններն են։
Բանն այն է, որ Մարինկան կարիերայի սկզբնական շրջանում ուներ բնական ու գեղեցիկ տեսք, իսկ ահա 2021-ից դերասանուհին ամբողջապես փոխել է իրեն ու ներկայանում է ավելի վառ ու ընդգծված դիմագծերով։

Այսօր Մարինկան իր ինստագրամյան էջում նոր հոլովակ է հրապարակել ու հայտնել, որ կրկնակզակի վիրահատության է դիմել։
Սա դերասանուհու համար ևս մի քայլ է մոտենալու գեղեցկության իր պատկերացումներին։
Մարինկան այսպիսի գրառում էր արել.

«Կանանց ստիպում է
գեղեցիկ զգալ առաջին հերթին ինքնավստահությունը, իսկ ինքնավստահ լինելու համար պետք է ազատվել այն բարդույթներից, որոնք խանգարում են լիարժեք կյանքով ապրել։ Ես երկար հետևեցի բժիշկ Կարենի աշխատանքին և որոշեցի դիմել նրան, որպեսզի նա շտկի իմ խնդրահարույց հատվածները, և որպեսզի ես էլ ավելի վստահ դառնամ:
Ես կրկնակի կզակիս ճարպը հեռացրեցի, վիրահատությունն անցավ բավականին հարթ, իսկ հետվիրահատական ​​պրոցեսն անցավ շատ հեշտ ու անցավ։ Բժիշկն ասաց, որ ընդամենը 5 օրում կարող եմ շարունակել նկարահանումները և վերադառնալ բնականոն կյանքին։ Շնորհակալ եմ իմ բժշկին իր լավ աշխատանքի և ինձ բարդույթներից ազատելու համար… Անպայման խորհուրդ եմ տալիս այցելել բժիշկ Կարենին, եթե ցանկանում եք, որ ձեր վիրահատությունն անցնի հարթ և արդյունավետ: Եվ ինչպես բժիշկս է ասում, սա վիրահատություն չէ, այլ երազ»,- գրել էր դերասանուհին։

Մեկնաբանություն

Որոնում