«Առաջին անգամ վայր դրեցի ֆոտոխցիկը` հուզմունքից խեxդվելnվ…». ֆրանսիացի լուսանկարիչը`արցախցի բrնի տեղահանված մարդկանց մասին

  • Sep 29, 2023

Ֆրանսիացի լուսանկարիչը, ով այս օրերին Գորիսում է, նկարագրել է, թե ինչպես է Արցախից բռնի տեղահանված երեխաներից մեկը ճանապարհին բեռնատարի թափքից իրեն խնձոր տվել։

«Ես լուսանկարում էի երեխաներին, ովքեր ճանապարհ էին գնում բեռնատարով…, նրանցից մեկն ինձ խնձոր տվեց: Ես ուզում էի ասել՝ ոչ, որովհետև նա դրա կարիքը շատ ավելի շատ ուներ, քան ես, բայց նրա հայրը և նա պնդում էին, որ ես վերցնեմ այն… Այսքանն էի ուզում գրել։

Առաջին անգամ վայր դրեցի ֆոտոխցիկը՝ հուզմունքից խեղդվելով…»,- գրել է լուսանկարիչը՝ կից ներկայացնելով լուսանկարները։

Մեկնաբանություն

Որոնում