Պլաստիկ միջամտությունների արդյունքում Օկսի Ավդալյանը լիովին փոխվել է. ԲԱՑԱՌԻԿ կադրեր

  • Oct 23, 2023

Գաղտնիք չէ, որ մեր օրերում պլաստիկ վիրահատություններն ու էսթետիկ միջամտությունները դարձել են սովորական երևույթ:

Մենք չենք կարող գտնել հայկական շոու բիզնեսում մի դեմքի, ով 100 % ով փորձել է խուսափել միջամտություններից և այսպես ասած` ծուղակը չի ընկել:

 

Սակայն կան այնպիսի հայտնիներ, որոնց դեպքում ակնհայտ է, որ նրանք դիմել են պլաստիկ միջամտությունների, և ժխտելը, թերևս, անտրամաբանական կլինի:

Երգչուհի Օկսի Ավդալյանն այն հայտնիներից է, ում արտաքինը տարիների ընթացքում շատ է փոխվել, կարելի է ասել՝ երգչուհին անճանաչելի է դարձել:

Նայելով Օկսիի՝ տարիներ առաջ արված լուսանկարները, ակնհայտ է, որ նա զգալիորեն փոխվել է ու գեղեցկացել:

Հատկանշականն այն է, որ երգչուհու սոցիալական ցանցի էջերում այլևս չենք կարող գտնել նրա արխիվային լուսանկարները:

Գաղտնիք չէ, որ երգչուհի Օկսի Ավդալյանին շատերն են մեղադրում երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանին նմանակելու մեջ:

Բանն այն է, որ եթե Լիլիթը ներկայանում է մի կերպարով, Օկսին ամեն կերպ փորձում է նմանվել նրան, կամ եթե Լիլիթը ինչ որ տեսակ երգ ու տեսահոլովակ է ներկայացնում, ապա Օկսին, ժամանակ չկորցնելով, շտապում է նմանատիպ մի բան անել:

Սակայն այս անգամ նա իր տեսքով չգիտես ում կամ ինչի է փորձել նմանվել:

Մեկնաբանություն

Որոնում