«Ալիկի հետ շատ վաղուց ծանոթ ենք, 30 տարվա ընկեր, գործընկեր, հարազատ մարդիկ,սարսափելի լուր է, ոչ մի կերպ չենք կարողանում հարմարվել լուրի հետ: Ցավը նրանում ա, որ վերջին շրջանում հատկապեդ մեր ոլորտի երիտասարդների մահը շատացել ա, չեդ կարողանում հարմարվել երիտասարդին ճանապարհելու մտքի հետ»,- StarNews-ի հետ զրույցում ասաց Սամվել Գրիգորյանը:
Սամվելի խոսքով`Ալիկը երբեք չի պոսել առողջական խնդրի մասին.
«Երբեք ցույց չի տվել, որ որևէ խնդիր ունի:Եթե անգամ առողջական խնդիր է ունեցել, մեկ է`ցույց չի տվել: Խոսքեր չունեմ ասելու`կորցրինք լավ ընկեր, լավ գործընկեր, ընտանիքի լավ հայր, խոսքեր չկան, ցավ է մեծ: Մեր ընտանիքներն էլ են շատ մտերիմ, ես իր երեխաների առիթներն եմ վարել, ինքը իմ, վերջերս որդուս նշանադրությունը վարեց»:
Վերջին անգամ Ալիկն ու Սամվելը հանդիպել են ընկերական շրջապատում`խաշ ուտելու նպատակով: