Այսօր երգարվեստի համար շատ nղբերգական օր է.Արամե

  • Dec 19, 2023

Այս պահին ընթանում է Արա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը։ Երգիչ Արամեն խոսել է ընկերոջ մասին․

<<Արայի մասին հիշողությունները միայն լավն են ու պայծառ, որովհետև Արան այնքան կենսուրախ էր, որ իր հետ կապված այլ հիշողություն չես կարող ունենալ:

Այսօր մեզ համար, երգարվեստի համար շատ ողբերգական օր է: Արան փայլուն երաժիշտ է, այսօր 100 հազարավոր մարդիկ ցավ են ապրում, որովհետև կյանքից հեռացավ տաղանդավոր մի մարդ, ով դեռ երկար կարող էր իր երգերը նվիրել երկպագուներին:

Նա զգացնել չէր տալիս մայրիկի կորուստը, և մենք էլ ձգտում էինք շատ դրա մասին չխոսել: Մոր մահից հետո համերգներ է եղել, որոնց ժամանակ նա բարձրանում էր բեմ այնպես, կարծես ոչինչ չի եղել, դա խոսում է նրա պրոֆեսիոնալիզմի մասին>>:

Մեկնաբանություն

Որոնում