Անչափ հուզիչ. Սիրուշոյի կատարումը Արցախում

Join Telegram
  • Oct 16, 2023

Երգչուհի Սիրուշոն հուզիչ տեսանյութ է ներկայացրել, որտեղ ինքը երգում է Արցախում:

Տեսանյութին կից նա գրել է.
«Մեր ձայները միշտ լսելի կլինեն այս լեռներում»:

Նշենք, որ տևական ժամանակ է Սիրուշոն ներկայացնում է Արցախում անցկացրած իրենց ուրախ օրերը:

Տեսանյութերից մեկում երգչուհու մայրը`Սյուզան Մարգարյանը, կենաց է ասում, մյուսում ամուսնու`Լևոն Քոչարյանի խորոված պատրաստելու կադրն է, մեկ այլ տեսանյութում էլ երգչուհին պարում է Անդրեի հետ:

Հիշեցնենք, որ օրերս էլ երգչուհին Ղազանչեցոցից կադրեր էր հրապարակել ու գրել.

«Ղազանչեցոցն ունի յուրահատուկ տեղ յուրաքանչյուր հայի սրտում: Դժբախտաբար վստահ չեմ` ինչի այն նման կլինի ոչնչացումից հետո, այնուամենայնիվ`այն իմ հուշերում կմնա հենց այսպես»:

Նշենք, որ ավելի վաղ ևս երգչուհին Արցախից կադրեր էր հրապարակել: Լուսանկարներից մեկում Սիրուշոն իր ամուսնու քույրիկի հետ էր, մյուսներում ուրախ կադրեր էին`փոքրիկների հետ:

Սիրուշոն, ով հատկապես մեծ ակտիվություն է տարածում իր ինստագրամյան էջում, երբ իր երկրում իրադրությունը լարված է լինում, օրեր առաջ նաև տարածեց տեսանյութ, որում ինքը վարում էր մեքենա`Արթուր Գրիգորյանի երգի ներքո: Տեսանյութն արված էր Արցախում` 2021 թվականին:

Տեսանյութին կից Սիրուշոն գրել էր.

«Ես դժվար արտահայտվող մարդկանցից եմ, ինչ լինում է , իմ ներսում է լինում… Երանի այն մարդկանց, ովքեր կարողանում են գոռալ, բղավել, ես ներս եմ գոռում»:

Երգչուհու հուզառատ հրապարակմանը մեկնաբանություն է թողել երգահան, հաղորդավար Ավետ Բարսեղյանը: Նա հետևյալն է գրել.

«Սիրուշոս… ուժեղսսս, ընկերսսս…» `ինչին ավելացնելով համբույր և սեր արտահայտող էմոջիներ:

Նշենք, որ երբ պայմանագիր ստորագրվեց, որտեղ նշվում էր` մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարել ԼՂ գերատեսչական ենթակայության բոլոր պետական ​​հիմնարկներն ու կազմակերպությունները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ) դադարում է գոյություն ունենալ, երգչուհի Սիրուշոն  գրառում արեց այս ժամանակ: Նա  անդրադարձել էր թեմային`նախ ֆոտոշոփի միջոցով ջնջելով խոսքերը գրված, ապա հավելել.

«Չկա էս ցավը նկարագրող ոչ մի բառ… հետո մտքերս ու ինձ կհավաքեմ ու կկարողանամ երևի ավելին ասել, բայց էս պահին ցավ: Ջղայնություն ու ցավ»:

 

Մեկնաբանություն

Որոնում