Սիրված երգչուհի Սիլվա Հակոբյանն այսօր դառնում է 35 տարեկան:
Կեսգիշերին երգչուհուն շնորհավորելու են եկել ծնողները, դե իսկ տանը եղել են ամուսնու ծնողները և Սիլվան իր ընտանիքի հետ:
Երգչուհուն անակնկալ կերպով շնորհավորել է նաև փոքրիկ Միլան, ով 4 տարեկան է: Փոքրիկը մայրիկին մոտեցրել է հոբելյանական տորթը:
Նշենք, որ 35-ամյա երգչուհին 2 դուստր ունի: Կեսգիշերից սկսած նրա ինստագրամյան էջը ողողված է շնորհավորանքներով:
Երգչուհի Սիլվա Հակոբյանը տարիներ շարունակ հանրության ուշադրության կենտրոնում է եղել իր աշխատանքային գործունեության հետ կապված և մշտապես փակ է պահել իր անձնական կյանքը՝ պարբերաբար նշելով, որ չի սիրում խոսել այդ թեմայով։
Այնուամենայնիվ, ամուսնությունից հետո, երգչուհին սկսեց առավել հաճախ անձնական հրապարակումներ անել ու ժամանակ առ ժամանակ խոսել այդ մասին։