Ընդամենը մի քանի հեռուստասերալում դեր ու երիտասարդ դերասանուհի Անահիտ Մանուկյանը դարձավ սիրված և մեծ ճանաչում ձեռք բերեց:
Դերասանուհին ամիսներ առաջ սկսեց նաև գործունեություն ծավալել թատրոնում, ինչը նա ևս, կարծես թե, հաջողել է:
հատկապես վերջին շրջանում Անահիտի անձնական կյանքը ևս քննարկումների կենտրոնում է: Նրա և դերասան Հայկ Հովհաննիսյանի համատեղ ջերմ հրապարակումները թույլ են տալիս երկրպագուներին մտածել, որ նրանց միջև մեծ սեր կա:
Անահիտը ակտիվությունը պահում է ինստագրամյան էջում, որտեղ երեկ պատմել է, որ իր կյանքում փոփոխությունների շրջան է իսկ աղջիկների մոտ դա արտահայտվում է մազեր վրա:
Անահիտը կտրել ու ավելի մուգ երանգով է ներկել վարսերը:
Դերասանուհին լուսանկար է հրապարակել, որտեղ անճանաչելի է։