StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։
Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր զվարճալի հոլովակ էր ներկայացրել դստեր՝ Մարիի մասնակցությամբ։
Դուստրերի մասնակցությամբ հրապարակում էր արել նաև ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասանուհի Քրիստինա Եղոյանը։
Երգիչ Տիգրան Ասատրյանն էլ նոր լուսանկար էր հրապարակել կնոջ և թոռնուհու հետ համատեղ։
Հռիփսիմե Ելինյանը նշում էր ծննդյան տարեդարձը՝ այս անգամ Եգիպտոսում, և օրվա կադրերով կիսվել էր ինստագրամյան իր էջում։
Սիլվի Բարկովան էլ հրապարակման միջոցով հայտնել էր, որ մահացել է մտերիմներից մեկը։
Ռուսաստանի վաստակավոր արտիստ, Պ.Ի. Չայկովսկու անվան Մեծ սիմֆոնիկ նվագախմբի մենակատար Միխայիլ Շիլենկովին մահացած են հայտնաբերել Մոսկվայի կենտրոնում գտնվող հյուրանոցներից մեկում։ Մահվան նախնական պատճառը սրտանոթային սուր անբավարարությունն է։ Արտիստը տառապում էր սրտային հիվանդությամբ, հիպերտոնիայով, որն առաջացել էր ավելորդ քաշի պատճառով, եւ ուներ լյարդի հետ կապված խնդիրներ։