Ձեր գովազդն այստեղ

Դա իմ մանկական տրավման է, մի ամբոխ հարձակվեց մեր մեքենայի վրա… Ի՞նչ էր տեղի ունեցել իրականում. Արսեն Սաֆարյանի դուստրն անկեղծանում է

  • Dec 21, 2024

Ամալյա Հովհաննիսյանի «LIFEROOM» հաղորդաշարի «ՍԷՐ»շարքում հյուրընկալվել էին  երգիչ  Արսեն Սաֆարյանն ու դուստրը՝արդեն դերասանուհի՝ Էլեն Սաֆարյանը։

StarNews-ը հետևեց հաղորդմանն՝ առանձնացնելով հետաքրքիր մասեր։

Հաղորդման սկզբում Արսեն Սաֆարյանը պատմեց զավեշտալի մի դեպք.

«Արդեն երևի թե 2 տարի է ,որ Էլենը նկարահանվում է տարբեր ֆիլմերում։ Վերջերս Միացյալ Նահանգներում հանկարծ լսեցի՝ «վայ բարև ձեզ»։ Մտածեցի ինձ ճանաչել են։ Հավաքվեցին մի քանի տատիկներ, ովքեր նայել էին և նայում էին Էլենի մասնակցությամբ ֆիլմը։ Ես հպարտությամբ լսում էի իրենց կարծիքները։ 5րոպե խոսելուց, կոմպլիմենտներից հետո վերջում մի կին պտտվեց ասեց ՝ «հա, իմիջիայլոց,  դուք էլ եք լավ երգում»: Ինչքան գնում է Արսեն Սաֆարյանը դառնում է Էլեն Սաֆարյանի պապան»։

Խոսք եղավ հայր ու աղջիկ հարաբերությունների, կոնֆլիկնտների և քննարկվող թեմաների մասին։

Արսեն Սաֆարյանն ասաց.

«Տարբեր թեմաների մասին խոսում ենք։ Աղջիկդ, երբ մեծանում է, կան թեմաներ, որոնք համ ուզում ես խոսես, համ մեջդ պապայի կռիվ է սկսվում։ Դու անհանգստանում ես իր համար»։

Էլեն Սաֆարյանը ևս խոսեց թեմայի  շուրջ.

«Պապան շատ լավ ընկեր է ինձ համար։ Երբ էմոցիոնալ եմ լինում, այդ պահերին միանգամից գնում եմ պապայի մոտ։ Շատ լավ խորհուրդներ է ինձ տալիս։ Պապայից թաքցնել չի լինի և պետք էլ չի»։

Շատ հաճախ խիստ ընտանիքում մեծացած երեխաները` որպես արդեն ծնող, դառնում են ընկերներ իրենց երեխաների համար։

Արսեն Սաֆարյանն այս մասին.

«Ամեն դեպքում լրիվ ընկեր չի լինում դառնալ։ Ընկերական հարաբերություններ լինում են։ Ես կարծում եմ, որ ամենալավը, ամենաջերմը, ամենաբարին տաս։ Ես երբեմն ինձ այն մտքի վրա եմ բռնում, որ այ հայրս սենց է արել, բայց ես տենց չանեմ։ Շատ հարցերում էլ ասում եմ` հայրս ճիշտ է եղել։ Հայրս շատ խիստ մարդ ա եղել։ Կարգ ու կանոնով եմ մեծացել: Մենք Էլենին չէինք սպասում՝ տղա էինք սպասում։ Հիվանդանոցում ինձ երկու անգամ շատ վստահ ասել էին` տղա եք ունենալու։ Ծնվեց, ասեցին՝«շնորհավորում ենք, դուք գեղեցիկ աղջնակ  եք ունեցել»։ Ես ասում եմ՝ինչ՞։ Կարծրատիպ չկար, ուղղակի  իրենք էին էդպես ասել։ Էլենն եկավ և շատ անսովոր  էր, վախենում էի գրկեի։ Երբ տատիկները, կինս հանձնվում էին` չէր քնում, հենց լսում էր ձայնս, երգում էի ականջի տակ ու քնում էր։ Էլենն առաջին անգամ զարմացել ու հուզվել էր, երբ իմ վրա հարձակվել էին»։

Էլենը պատմեց երկրպագուների հանդիպման դեպքի մասին.

«Դա իմ մանկական տրավման է։ Ես մինչև հիմա հիշում եմ։ Մի ամբոխ հարձակվեց մեր մեքենայի վրա։ Ես 4-5տարեկան էի, չէի հասկանում, որ դա պապային սիրելուց է»։

Արսեն Սաֆարյանը անգամ հիշեց, որ մի անգամ Էլենը հրել է երկրպագուներից մեկին և չի թողել, որ իր հետ նկարվի։

Մեկնաբանություն

Որոնում