Լուսինե ջան,ու՞մ են պետք պաթոսախառը, ձևական ու արդեն հնացած հրապարակումներդ, հերիք է

  • Feb 19, 2024

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ բավարարեց քննիչների բողոքը եւ 2 ամիս ժամկետով կալանավորեց «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանին:

«Սիներջիի»  հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը երկքաղաքացի է՝ նաեւ ԱՄՆ քաղաքացիություն ունի։ Նա «Վիցե միսս Եվրոպա-2005» գեղեցկության մրցույթում հաղթած հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի սկեսրայրն է։

Լուսինեն պարբերաբար հրապարակումներ է անում`անդրադառնալով տվյալ թեմային:

Մենք իհարկե ներկայացնում էինք հաղորդավարուհու անհանգստությունը, կիսվում իր հրապարակումներով և դժգոհություններով:

Սակայն, Լուսինեն, ոչ թե գնալով փորձում է իր կոնտենտը փոխել, շեղվել  այս թեմայից, այլ անդադար փորձում է անգամ իրենց հաց ուտելը  «կապել» սկեսրայրի գործի հետ:

«Պետք է աշխատել, պետք է ապրել, չէ՞ որ մայր եմ»… Լուսինե ջան, իսկ ո՞վ է հակառակը փորձել քեզ համոզել,պետք չէ վերածել այս ամենը պաթոսի, պետք է հիշել, որ երբեմն լռությունը հազարավոր երկար ու բարակ ժամեր շարունակ մտածված տեքստերից առավել խոսուն է:

Նշենք նաև, որ համացանցը միանշանակ չէ ընդունում Լուսինեի պահվածքը: Շատերը քննադատում են հաղորդավարուհու`այս թեմային անդադար անդրադարձը, խոսելը, քննադատելը և սկեսրայրի մասնակցությամբ մեկը մյուսին հաջորդող հրապարակումներ անելը:

Ինչպես շատ հետևորդներ են մեկնաբանություններ գրում`Լուսինեն այս փաստը օգտագործում է իր PR-ի համար:

Մեկնաբանություն

Որոնում