«Պռոշդ չծռես, ձենդ չբարձրացնես, ամեnբա». Անաիս Սարդարյանի վեճը` պարեկների հետ.( տեսանյութ)

  • Oct 11, 2023

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հերթական ռազմական գործողությունները ձեռնարկեց Արցախի ու արցախահայության նկատմամբ։ Փորձագետները թշնամու այս գործողությունները որակեցին որպես ցեղասպանություն, որին զոհ գնացին խաղաղ բնակիչներ ու անմեղ երեխաներ։

100.000-ից ավել արցախցի բռնագաղթեց՝ թողնելով տունն ու հայրենիքը։

Իրավիճակի սրման հենց առաջին օրերից բազմաթիվ հայեր՝ Հայաստանում ու արտերկրում, ձեռնամուխ եղան Արցախի մեր հայրենակիցների օգնությանը՝ կազմակերպելով դրամահավաքներ, ինչպես նաև՝ հումանիտար օգնություն։

Առանձին նախաձեռնությամբ հանդես եկավ դերասանուհի Անաիս Սարդարյանը՝ հավաքագրելով առաջին անհրաժեշտության իրեր, և գնալով նախաձեռնության մասշտաբները մեծացան ու դրան միացան նաև մի շարք հայ հայտնիներ՝ Ռազմիկ Ամյանը, Արկադի Դումիկյանը, Սոնա Ռուբենյանը և այլք։

Սակայն ինչպես երևում է Անաիս Սարդարյանի գործունեությանը ծանոթ չեն պարեկները՝ ովքեր այսօր փորձել են խանգարել դերասանուհուն, իսկ Անաիսն էլ վեճի է բռնվել նրանց հետ՝ պարեկներին անվանելով Ամեոբա։

Մեկնաբանություն

Որոնում