«Չէի սիրում ամուսնուս, հարգում էի՝ որպես մարդ». Արմինե Պողոսյանը՝ ամուսնուն փողի համար ընտրելու մասին

  • Oct 07, 2023

Ամալյա Հովհաննիսյանի Liferoom հաղորդման հերթական հյուրն էր դարձել դերասանուհի Արմինե Պողոսյանը, ով մի շարք անկեղծ խոստովանություններ և բացահայտումներ էր արել։ StarNews-ը հետևել է զրույցին և առանձնացրել կարևոր մանրամասները։

Արմինեի և ամուսնու միջև տարիքային տարբերությունը 28 տարի է, դերասանուհին ամուսնու որդու հասակակիցն է և անդրադառնալով թեմային, թե արդյո՞ք նման տարիքային տարբերությունը երբևէ չի խանգարել, նա նշել էր.

«Ես երբևիցե չեմ զգացել այդ տարիքայինը։ Իմ ամուսինը երևի ինձնից երիտասարդ է՝ հոգով, սրտով, շատ ազնիվ, պարզ, հումորով մարդ է, յուրաքանչյուր երիտասարդ երբ իր հետ զրուցում է հաճույք է ստանում։ Երբ սիրում ես, չես զգում տարիքը մեծ է, թե փոքր։ Շփվելով իր հետ հասկացա, որ ինքը իմ կյանքի տղամարդն է և ես Աստծուց շատ գոհ եմ, որ հանդիպեցի իրեն։ Իրար հետ սկսեցինք ապրել, նոր՝ սիրել։ Հարգանք կա, սեր կա մեր մեջ։ Սկզբնական շրջանում ես չէի սիրում իրեն, հարգում էի որպես մարդ։ Մարդը յուրաքանչյուր տարիքում կարող է սիրել, սերը հզոր զգացմունք է։ Տարիք է գալիս, երբ հասկանում ես, որ ամեն ինչ ունես՝ ընտանիք, թատրոն, ստեղծագործական բուռն վերելքի մեջ ես գտնվում, բայց մտածում ես, որ եթե չունես քո անձնական անկյունը, ու՞մ է պետք այդ ամեն ինչը։ Հիմա ինքը տարիքով մեծ է, սրտի խնդիրներ կան և ես իրեն փայփայում եմ, շատ եմ վախենում, չեմ ուզում կորցնել։ Ես իմ հարազատ մարդկանց չեմ ուզում կորցնել։ 3 ամիս առաջ հորս կորցրի, տարիներ առաջ մայրս մահացավ և կուզեմ, որ ինքը իմ կյանքում շատ երկար լինի, որովհետև իրենից այն կողմ չգիտեմ՝ ոնց եմ պատկերացնում իմ կյանքը»։

Դեռ տարիներ առաջ, երբ դերասանուհին նոր էր նշանվել, շատ էին խոսակցությունները, որ ինքը ամուսնուն փողի համար է ընտրել և այդ մասին խոսելիս Արմինեն նշել էր, որ անգամ ամուսնքւ երեխաներն են այդ փաստը դժվար տարել և ինքը դա հաղթահարել է։ Դերասանուհին ասել էր, որ ամուսինը ԱՄՆ-ում բիզնես ունի, որը փոխանցել է զավակներին.

«Ինչքան էլ մարդ փող ունենա, եթե դու չես համակրում իրեն, չես կարող ապրել այդ մարդու հետ հանուն փողի։ Եթե այդպես լիներ ես վաղուց ամուսնացած կլինեի։ Բայց ինձ համար կարևորը փողը չի, եթե մարդուն չես սիրելու, փողը ինչի՞դ է պետք։ Ժառանգությունը ամբողջությամբ փոխանցված է երեխաներին և մեր հասարակությունը թող հասկանա, որ ես դրամապանակի հետ չեմ ամուսնացել։ Մենք դժվար, բարդ օրեր ենք ունեցել և կարողացել ենք միասին հաղթահարել»։

Մեկնաբանություն

Որոնում