Արդեն տևական ժամանակ է, ինչ ընթացքի մեջ է դերասանուհի Անաիս Սարդարյանի կազմակերպած կամավորական նախաձեռնությունը, որի շրջանակներում սննդի և առաջին անհրաժեշտության պարագաների տեսքով օգնություն է տրամադրվում բռնի տեղահանված արցախցիներին։
Բազմաթիվ անհատներ և կազմակերպություններ արդեն հասցրել են միանալ նախաձեռնությանը՝ այդ թվում շոուբիզնեսի մի շարք ներկայացուցիչներ։
Այնուամենայնիվ, այս ամենը զերծ չմնաց նաև տարատեսակ սկանդալներից, քննադատություններից ու պտտվող ասեկոսեներից։ Ինքը՝ Անաիսը, մեկ անգամ չէ, որ նշել է. նախաձեռնությունը բացառապես կամավորական բնույթ ունի և կապված չէ որևէ մեկի անվան հետ։
Այս ընթացքում համացանցում բազմաթիվ տեսանյութեր են տարածվել՝ կամավորական աշխատանքներից, դրանցից մեկը, մասնավորապես, առավել լայն տարածում է ստացել։ Հրապարապման մեջ երևում է, որ Անաիսը չի կարողանում զսպել արցունքները, երբ օգնության հերթական չափաբաժինն է ուղարկում արցախցի ընտանիքներին՝ ընդգծելով, որ այդ ընտանիքներից մեկը դեռ ստիպված է գիշերել մեքենայում։