StarNews-ը օրեր առաջ հայտնել էր, որ համացանցի մի շարք օգտատերերի դիտարկմամբ՝ պարուհի Վիկա Մարտիրոսյանի և երգչուհի Հռիփսիմե Հակոբյանի միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել։ Նախկին մտերիմ ընկերուհիները այժմ լարված հարաբերություններ ունեն։ Վիկան ու Հռիփսիմեն այդպես էլ թեմայի վերաբերյալ մեկնաբանությամբ հանդես չեկան։
Օրերս էլ Նանուլը ներկայացրել է իր նոր երգն ու տեսահոլովակը, որը տարածելով էլ, Վիկան գրել էր.
«Շատերի համար ես անհասանելի լինելու, իմ աղջիկ»։
Պարուհու ձևակերպման մեջ ագրեսիան ու ինչ-որ մեկին ինչ-որ բան «հասկացնելը» անզեն աչքով էլ նկատելի է։ Տեսահոլովակի տարածումից հետո տիկտոկյան մի շարք էջեր «արդարություն էին պահանջում»՝ նշելով, որ հենց Նանուլը պետք է այդ երգով այս տարի ներկայացներ Հայաստանը Մանկական Եվրասեսիլում, և ոչ թե՝ Լեոն։
Այստեղից, կարծես, պարզ է դառնում, թե որն է Վիկայի ու Հռիփսիմեի լարված հարաբերությունների պատճառը։ Հավելենք նաև, որ Հռիփսիմեն սոցիալական իր հարթակներում կիսվել էր Նանուլի կատարմամբ՝ շնորհավորելով նրան նոր աշխատանքի առթիվ»։
Դե ինչ, հերթական անգամ Եվրատեսիլյան բեմում Հայաստանը ներկայացնող պատվիրակի ընտրությունը ուղեկցվում է սկանդալներով։
Հիշեցնենք, որ Մանկական Եվրատեսիլը տեղի կունենա նոյեմբերի 16-ին՝ Մադրիդում։ Հայաստանի պատվիրակությունը օրեր առաջ է մեկնել Իսպանիա։