Միայնակ երեք երեխա մեծացնելով․ Մարի Պետրոսյանի խոստովանությունը․ Բացառիկ

Դերասանուհի Մարի Պետրոսյանը, ով ակտիվ է սոցիալական հարթակներում և հաճախ է կիսվում իր առօրյայով, նոր հրապարակում է արել՝ խոսելով իր կյանքի մասին։

Ինչպես հայտնի է, դերասանուհին երեք երեխաների մայր է և նրանց մեծացնում է միայնակ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նա ամուսնալուծվել է նախկին ամուսնուց, ով որոշ ժամանակ նաև անազատության մեջ էր՝ ընտանեկան բռնություն իրականացնելու մեղադրանքով։ Վերջերս էլ տեղեկություններ էին տարածվել, որ նրա նախկին ամուսինը արդեն ազատության մեջ է։

Այս ամենի ֆոնին Մարին ինստագրամյան էջում հրապարակում է արել՝ այն վերնագրելով «Խոստովանություն»։ Իր գրառման մեջ դերասանուհին խոսել է իր ծանր, բայց ուժեղ կամքի մասին։

«Ինձ վրա չի ազդում՝ ժամը 4-ին քնելը, ժամը 7-ին արթնանալը ու միայնակ երեք երեխա մեծացնելը»,- գրել է Մարի Պետրոսյանը։