Արփի Գաբրիելյանը այսօր համարվում է ամենահաջողակ հայ դերասանուհիներից մեկը, ով պարբերաբար հայտնվում է հանրության քննարկումների, երբեմն էլ՝ քննադատությունների կենտրոնում։
Արփիի հանդեպ հետաքրքրությունն առավել մեծացավ Միհրան Ծառուկյանի հետ ամուսնությունից հետո ու թեև դերասանուհու սոցիալական էջերում բազմաթիվ են ընտանեկան հրապարակումները, այնուամենայնիվ նա քիչ է խոսում անձնականից և մեկ անգամ չէ, որ նշել է, թե դա իր համար փակ թեմա է։
Արդեն մի քանի օր է, ինչ Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը գտնվում են ԱՄՆ-ում:
Աստղային զույգն իր սոցիալական էջերում հասցրել է կիսվել ընտանեկան ջերմ հրապարակումներով։
ԱՄՆ-ում նրանք հանդիպել են պրոդյուսեր Մենչին և կնոջը, ինչպես նաև միասին ընթրել են:
Լուսանկարը, որը հրապարակել է Մենչը, հետաքրքրություն է առաջացրել հետևորդների շրջանում: Լուսանկարին կից պրոդյուսերը գրել է`«Հավաքվել ենք`կռվենք», իսկ հետևորդներից մեկը ասել է` «Կարևորը բարիշել եք»:
Ի պատասխան այս մեկնաբանությանը`պրոդյուսերը հարց է տվել` «Իսկ կռվել է՞ինք»:
Մենչի այս հրապարակումն ու գրությունը պատահական չեն: Նա այս կերպ հերքել է այն խոսակցությունները, որ Միհրան ու Արփի զույգը վիճել է իր հետ: Դե ինչ`հայտնիներն այսպիսով հերքել են իրենց միջև առկա խնդիրը, կամ էլ այլևս խնդիր չունեն:
Նշենք, որ ավելի վաղ Մենչը խոսելով Միհրանի և Արփիի մասին`հետևյալն է ասել.
«Նախագծի ավարտից հետո Միհրանի և Արփիի հետ չեմ հանդիպել»: Այն հարցին՝ արդյո՞ք ցանկություն ունի հանդիպելու նրանց հետ, Մենչն անկեղծացել է. «Ես ցանկություն ունեմ հանդիպելու նրանց հետ, ովքեր ինձ հետ ցանկություն ունեն հանդիպելու»՝ խոստովանելով, որ անկախ միջանձնային հարաբերություններից՝ նախաիծը ավարտվելու էր: