Բոլորը գիտեն, որ ճանաչված հայ դերասան Աշոտ Ղազարյանի թոռնուհին՝ Անահիտ Ադամյանը, հիանալի երգում է: Նրա`մրցութային մասնակցությունից հետո, համացանցային օգտատերերը սկսեցին ճանաչել նրան, երկրպագել և հետևել ինստագրամյան հարթակում:
Տարեսկզբին հայտնի դարձավ նաև, որ Անահիտի կյանքում սիրելի կա: Նա հրապարակել էր լուսանկար, որով ակնարկել էր, որ սիրելի ունի: Սակայն երգչուհին տևական ժամանակ չէր հրապարակում սիրելիի ամբողջական դեմքը և պարզ չէր, թե ով է երգչուհու ընտրյալը:
Անահիտն այս անգամ կադրեր է կրկին հրապարակել`ցույց տալով իրենց ջերմ հարաբերությունները:
Նշենք, որ Անահիտը վերջին շրջանում առավել հաճախ է հրապարակումներ անում սիրելիի մասակցությամբ լուսանկարներ։ Եվ ահա վերջերս նա հարցուպատասխան էր կազմակերպել իր ինստագրամյան էջում, որտեղ հետևորդները հետաքրքրվել էին, թե երբ է ամուսնանալու Անահիտը:
Ի պատասխան`Անահիտը հրապարակել էր սիրելիի հետ համատեղ լուսանկար և նշել, որ բոլոր հարցերով դիմեն իր սիրելիին:
Հավելենք, որ Անահիտը Աշոտ Ղազարյանի ավագ թոռնուհին է, սիրված հումորիստի դստեր` Մարգարիտայի աղջիկն է: