«Խոնարհումս քեզ ՀԱՅ ԶԻՆՎՈՐ»․ Զինվորների կողքին՝ հիշարժան պահեր․ Աննա Հարությունյանի խոսքերը հուզել են բոլորին

Սիրված դերասանուհի Աննա Հարությունյանը այցելել է զինծառայողներին։

Դերասանուհին իր սոցիալական էջերում հրապարակել է այցից լուսանկարներ՝ կիսվելով նաև հուզիչ գրառմամբ։ Նա իր խորին շնորհակալությունն է հայտնել Հայ զինվորին՝ կարևորելով նրանց ամենօրյա ծառայությունն ու նվիրվածությունը։

Նա գրել է․
«Խոնարհումս քեզ ՀԱՅ ԶԻՆՎՈՐ, որ ամեն օր վտանգելով քո կյանքը պահպանում ես մերը»։

Այցի ընթացքում նրանք միասին դիտել են «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը, որի գլխավոր դերակատարն է հենց Աննա Հարությունյանը։

Այս հատվածը հատկապես հուզիչ է եղել զինվորների համար, քանի որ նրանք հնարավորություն են ունեցել դերասանուհու հետ միասին դիտել ֆիլմը և անմիջապես կիսվել իրենց տպավորություններով։