Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը հաճախ է սոցիալական ցանցի իր էջերի միջոցով բարձրաձայնում իրեն հուզող հարցերի մասին՝ միաժամանակ նաև լուծումներ առաջարկելով։
Նազենիի հայտարարությունները աչքի են ընկնում իրենց բավականին սուր և քննադատողական երանգով ու երբեմն էլ ոչ միանշանակ են ընդունվում ինչպես նրա լսարանի, այնպես էլ՝ հանրության լայն զանգվածների կողմից։
https://youtu.be/PDYT7eD5sUc?si=EwqscSGuKNApJMnj
Այս անգամ էլ Նազենին իր հերթական խոսքում նշել է, որ այժմ շատերն են հայտնի, բայց դա չի նշանակում, որ նրանք մասնագետ են, քանի որ սոցիալական հարթակներն անգամ դեռահասներին են հայտնիություն բերում։
Թեմայի շրջանակում դերասանուհին ակնարկել էր նաև բլոգեր Արուսյա Կավկազին՝ ասելով, որ վերջինս «2-3 ճաշ է եփում ու բաստուրմա, բայց նա խոհարար չէ, մասնագետ չէ»։
Նշենք, որ ավելի վաղ էլ Նաիրա Զոհրաբյանն էր բավականին սուր կերպով անդրադարձել Արուսյային՝ հասցնելով մինչև անգամ անձնական վիրավորանքներ։