Դերասան Գևորգ Գրիգորյանի նախկին կինը՝ Սուսին, եղբոր հետ ճանապարհորդում է։ Նա տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է հետևյալը․ «Ջոնի հետ առաջին համեմատաբար երկար ճանապարհն էր, քննությունն անցանք, հետոն ավելի թեժ ա կանխատեսվում»։
Посмотреть эту публикацию в Instagram
Նշենք, որ Սուսիի մասին Գևորգը ժամանակին նշում էր, որ նա իր մայրիկի երազանքների հարսն է։ Սուսին նույնպես հիացած էր խոսում Գևորգի մասին։
«Նրան հանդիպելուց հետո սովորել եմ անսահման նվիրվել եւ սիրել: Մինչ այդ ես շատ էի ընկերներիս հետ ժամանակ անցկացնում, ամբողջ օրը զբաղված էի, իսկ հիմա ավելի տնակյաց եմ դարձել: Բայց առանձնապես ոչինչ իմ մեջ չեմ փոխել, քանի որ Գեւորգն ինձ սիրել է այնպիսին, ինչպիսին կամ:Գեւորգն իմ մայրիկի երազած փեսան է, դեռ մի բան էլ ավելի: Երբ մայրս զանգում է, առաջինը Գեւորգից է հարցնում. նրան շատ է սիրում»,-նշել էր հարցազրույցում Սուսին (Bravo.am):
Հավելենք, որ Գևորգը նոր սիրելի ունի։ Վերջինս Իդա Հովհաննիսյանն է: Մեկ առիթով դերասանը նրա հետ լուսանկար էր հրապարակել և դրան կից գրել էր հետևյալը․ «Երկար կգրեի, բայց կարժեզրկի… Շնորհակալ եմ, որ կաս»:
Հիշեցնենք, որ Գևորգը հայտնի է իր սիրավեպերով: Նա տևական ժամանակ սիրավեպ ուներ դերասանուհի Նաստասյա Գոլովկոյի հետ: Զույգը պատրաստվում էր օրինականացնել իրենց հարաբերությունները: Դերասանուհին սիրավեպի մասին նշում էր, որ Գևորգն իր սիրտը գրավել է մտածելակերպի, կամքի ուժի եւ բնավորության շնորհիվ:
«Ամբողջ սրտով սիրում եմ Գեւորգին եւ հանուն նրա պատրաստ եմ ամեն ինչի:Գտել եմ այն մարդուն, ում կնվիրեմ կյանքս, որի հետ ցանկանում եմ ապրել եւ ծերանալ»,-նշում էր նա:
Գևորգն էլ Նաստյայի մասին ասում էր հետևյալը.
«Նաստյան իր տարիքի համեմատ հրաշալի տանտիրուհի է: Եթե իմանայիք, թե ինչպիսի տանտիրուհի է, ուղղակի կապշեք: Ամեն ինչ կարողանում է`վերմակ կարելուց մինչեւ տոլմա եփել, Նաստյան ասում է` «Պետք է, չէ՞, կարողանամ ամուսնուս եւ երեխաներիս համար պատրաստել»: Այս ամենն ինձ շատ է զարմացրել: Սիրելիս շատ խելացի է, կշռադատող, հոգատար և այս ամենի հետ մեկտեղ` պարզապես գեղեցկուհի: Ես պարզապես սիրում եմ նրան»:
Նրանց սիրավեպը ավարտվել էր 2014-ին: Իսկ 2017 թվականին դերասանն ամուսնացել էր այլ աղջկա հետ: Խոսելով ոչ ավանդական հարսանիքի մասին՝ Գևորգը նշել էր.
«Մենք ընտրել ենք հարսանիքի այն տարբերակը, որը մեզ ավելի հոգեհարազատ է: Օրը մերն է, պետք է այնպես անցկացնենք, որ առաջինը մեզ համար հիշվող լինի: Շատ հյուրեր չունենք. ներկա են միայն մեր ամենամոտ ընկերները` մոտ տասը հոգի: Կարծում եմ՝ ընտանիքիս անդամներն էլ կգան: Նրանք առաջին իսկ օրվանից իմացել են իմ որոշման մասին ու դեմ չեն եղել: Յուլիայի մայրն էլ որոշ ժամանակ առաջ Հայաստանում էր, նա էլ դեմ չէ»: