«Եթե պատասխանեմ՝ կհասնեն իրենց նպատակին»․Մկրտիչ Արզումանյանը՝ իր հասցեին հնչող քննադատությունների մասին

«No ֆիլտր» հաղորդման հյուրն է դերասան Մկրտիչ Արզումանյանը, ով զրույցի ընթացքում խոսել է թատրոնից, իր ներկայացումներից, ինչպես նաև անդրադարձել է վերջին շրջանում իր շուրջ առաջացած քննադատություններին։
StarNews-ը հետևել է հարցազրույցին։
Հաղորդավարի դիտարկմանը, որ իր շուրջ սկանդալներ գրեթե չեն լինում, սակայն վերջերս աղմուկ բարձրացավ «Ցանկապատ» ներկայացումից հետո, որին մասնակցում էր նաև Նիկոլ Փաշինյանը։
«Մենք խաղում էինք մեր հերթական ներկայացումը, ինչպես միշտ։ Խոնարհվել ենք մեր հանդիսատեսի առաջ, մեզ համար դա սովորական ներկայացում է եղել՝ ոչ ավել, ոչ պակաս»,- նշել է նա։
Խոսելով քննադատությունների մասին՝ Արզումանյանը ընդգծել է, որ դրանց հանդեպ արդեն «իմունիտետ» ունի․
«Քննադատությունները համացանցում ինձ չի վերաբերվում, ինձ չի կպնում, ես չեմ պատասխանում, պարզապես անտեսում եմ։ Եթե պատասխանես, ստացվում է՝ հասան իրենց նպատակին»։
Նա նաև հավելել է, որ հաջորդ օրը արդեն հակառակ ալիք է բարձրացել, և քննադատողներն են հայտնվել քննադատության թիրախում։

















