Դե քնի, Վարդուհի… Ինչպես է Վարդուհի Վարդանյանի հարսը քնեցնում փոքրիկին

  • Nov 20, 2023

Սիրված երգչուհի Վարդուհի Վարդանյանի որդու՝ Ռուբենի նորաստեղծ ընտանիքը շատ է քննարկվել հանրության կողմից։

Ռուբենի կինը՝ Մերի Ղազարյանը շատ ակտիվ է իր ինստագրամյան էջում։ Մերին հասցրել է հետևորդների մեծ բանակ ունենալ:

Այս անգամ Մերին հրապարակել է տեսանյութ, որտեղ լսվում է փոքրիկ Վարդուհու ձայնը և թե ինչպես է ինքը փորձում քնացնել փոքրիկին:

Նշենք, որ փոքրիկը չափազանց նման է իր տատիկին և հայրիկին: Հավելենք, որ զույգը սիրվել է դեռ իրենց հարսանիքից:

Նրանց հարսանեկան տեսանյութերը ողողվել էին ողջ համացանցով մեկ:

Զույգի քավորն ու քավորկինը Լևոն Քոչարյանն ու Սիրուշոն են:

Նշենք, որ Մերին հաճախ է հարց ու պատասխաններ կազմակերպում ինստագրամյան հարթակում: Նա թե հղիության ընթացքում, թե մայրանալուց հետո կիսվում է իր փորձով, օրինակ նշում է, որ երեխան լույս աշխարհ է եկել բնական ճանապարհով:

Մեկնաբանություն

Որոնում