Ձեր գովազդն այստեղ

2022-ին ամուսնալուծված հայ հայտնիներ. ինչու՞ և ինչպե՞ս

  • Dec 26, 2022

2022 թվականը մյուս տարիների պես առատ էր և´ ամուսնություններով, և´ ամուսնալուծություններով:

Տարեվերջին Starnews.am-ը ներկայացնում է 2022 թվականին ամուսնալուծված հայ հայտնիներին:

Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի ամուսնալուծության տեղեկությունը հայտնի դարձավ 2022 թվականի տարեսկզբին:

Starnews-ը կապ էր հաստատել Յանայի հետ, ով նշել էր հետևյալ.

«Տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ես միայն կհաստատեմ, բայց ավել բան ասել այլևս չեմ ցանկանում»,-նշել էր հաղորդավարուհին:

Այս հայտարարությունից հետո Յանան ամեն պատեհ, անպատեհ պահի նշում էր, որ ինքը երջանիկ է և իրեն լիարժեք է զգում:

Այս տարի մեծ աղմուկ բարձրացրեց հինգ երեխաների մայր, գեղեցկուհի Գոհար Հարությունյանի ամուսնալուծվելն  ու կրկին ամուսնանալու ցանկությունը:

Չնայած նրան, որ գեղեցկուհին հրաժարվել է պատասխանել լրագրողի հարցին, Starnews.am-ը բացահայտել է Գոհար Հարությունյանի նոր սիրելիին:

Նշենք, որ ընդամենը մեկ տարի առաջ Գոհարը նշում էր, որ շատ երջանիկ ընտանիք ունի, ամուսինն իր երազանքների արքայազնն է, և որ չնայած նրան, որ ինքը այլևս չի ցանկանում երեխա ունենալ գերզբաղվածության և արդեն 5 երեխա ունենալու պատժառով, միևնույն է` ամուսինը շատ է ցանկանում կրկին համալրել իրենց ընտանիքը:

Նշենք, որ մինչ այժմ Գոհարը շարունակում է լռել:

2022 թվականին համացանցում ակտիվորեն քննարկվում էր ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանի ամուսնալուծությունը:

Սկզբնական շրջանում Գոհարը չէր խոսում այս մասին, սակայն տևական ժամանակ հետո նա ինքը սկսեց խոսել այս մասին:

Հիշեցնենք, որ ամուսնալուծությունից հետո Գոհարը վստահեցնում էր, որ լավ հարաբերություններ ունի Սերգեյի եւ նրա ընտանիքի հետ: Չնայած դրան՝ Գոհարը Սերգեյին նոր հնարավորություն չէր ցանկանում տալ:

Ըստ Գոհարի՝ Սերգեյն անտարբեր էր նույնիսկ այն ժամանակ, երբ ինքը պատրաստվում էր բարդ վիրահատության:Հավելենք նաեւ, որ Գոհարը ներկայումս հաճախ ցույց է տալիս իր շքեղ ծաղիկները՝ ակնարկելով, որ ինքը տղամարդկանց կողմից ուշադրության պակաս չի զգում: Նա նշում է, որ չգիտի, թե դրանք ում կողմից են:

starnews-ի լրահոսում նաև մեծ տեղ էր զբաղեցնում ԱՄՆ-ում բնակություն հաստատած ռեփեր Սուպեր Սաքոյի անձնական կյանքը:

Ավելին` վերջին ամիսներին համացանցում ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը ռեփեր Սուպեր Սաքոյի և նրա նոր սիրելիի՝ Լոլայի անձնական կյանքն է:

Սակայն զույգի միությունը ևս կարճ տևեց: Նրանք  կարճ ժամանակ միասին լինելուց հետո հեռացրին համատեղ լուսանկարներն ու ավելի ուշ Լոլան խոստովանեց, որ նա միայնակ է:

 

Մեկնաբանություն

Որոնում