Գոյ թատրոնի դերասանական կազմը գտնվում է թատրոնի ներսում, որտեղից ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով տեղեկացրել են, որ եկել են փորձի, սակայն տեսել են իրենց հարազստ Թատրոնը այլ վիճակում: Կողպեքները փոխված են, աֆիշաները հանված… Նրանց խոսքով` այնտեղ են` իրենք իրենց իրավունքները պաշտպանելու:
«Մենք հիմա գտնվում ենք Գոյ թատրոնում, բոլորս եկել ենք մեր պահանջի հետևից, մեր ստեղծագործելու իրավունքի հետևից: Հունվարի 30-ից մեր թատրոնն ապօրինաբար դադարեցրել է իր գործունեությունը:Մեր մուտքն էր փակվել, մեզ թույլ չէին տալիս, բայց ինչպես տեսնում եք մենք եկել ենք, մեր իրավունքները պաշտպանում ենք և օրենքի շրջանակում գտնվում ենք Գոյ թատրոնում:
Մեր պատերից բոլոր նկարները պոկել են,հանվել են աֆիշները, մեր թատրոնում անծանոթ մարդ է հայտնվել, հետք չկա Գոյ թատրոնից: Դռների կողպեքները կարծես փոխվել են»,- նշել է թատրոնի դերասան և տնօրեն Սարգիս Արզումանյանը: