Ամուսնությունից հետո ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասանուհի Մերի Մակարյանը երեկ ցույց է տվել իր դստեր`Էլիզայի աշնանային հանդեսը: Դերասանուհին իր հրապարակումներում նաև ցույց է տվել որդուն:
Հավելենք, որ վերջերս Մերին Հայաստանում էր: Նա մասնակցում էր մի շարք հարցազրույցների, որոնց ընթացքում անկեղծ խոստովանում էր իր անձնականի մասին: Մերիի խոսքով`ինքը իսկական ավանդապաշտ ընտանիքի հարս է, ինչն էլ իրեն դուր է գալիս:
Նշենք, որ տարիներ առաջ դերասանուհին Հայաստանից հեռանալով` Մերին հեռացավ նաև հեռուստաէկրաններից։
Դերասանուհին այս ընթացքում բազմիցս իր ինստագրամյան էջում հայտնել է, որ ինքը շատ երջանիկ է և իր ընտանիքն էլ`հատկապես որդու ծնունդից հետո լիարժեք է, սակայն իրեն պակասում է հարազատների կողքին լինելը:
Տևական ժամանակ առաջ Մերին նույնիսկ լաց լինելով հոլովակ էր հրապարակել, որտեղ ասում էր, որ կարոտել է իր մայրիկին, հայրենիքն ու այն ամենը ինչ հայաստանում է։