«Գերմանիա, Բելգիա և փոքրիկ Նարէ․ Հասմիկ Խոջյանի ընտանեկան ուղևորությունը»

Հասմիկ Խոջյանը ընտանիքի հետ մեկնել է Եվրոպա։

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը իր ինստագրամյան էջում կատարել է հրապարակումներ և հայտնել, որ ընտանիքի հետ մեկնել են ճանապարհորդության։ Նրանք Գերմանիայում են։ Հասմիկի հետ է նաև դուստրը։ Հասմիկ Խոջյանը ինքնաթիռից հրապարակել է լուսանկարներ, թե ինչպես է երեխան խաղում թռիչքի ընթացքում և կից գրել․ «Մի քիչ զբաղվեցինք միասին, հետո ես հասցրեցի մի քիչ քնել, Նարէն ոչ մի րոպե չքնեց, բայց չաղմկեց, տեղից վեր չկանգնեց ու ամբողջ ընթացքում խելոք խաղաց, եթե առաջիկա օրերին էլ իրեն էսպես պահի, ուրեմն հաջորդ trip-ին էլ կգա»։

Այժմ էլ դերասանուհին հոլովակ է հրապարակել Բելգիայից՝ ցույց տալով, թե ինչպես է պատրաստվում վաղը իր ծնունդին։