Ձեր գովազդն այստեղ

Լույսերը ոգեշնչում են… Դավիթ Աֆրիկյանի և կնոջ անմոռանալի հանգիստը Նյու Յորքում

  • Jan 27, 2025

Վերջին տարիների ընթացքում դերասան Դավիթ Աֆրիկյանը շատ ակտիվ գործունեություն էր ծավալում: Իրար հաջորդող գլխավոր դերեր, տեսահոլովակների նկարահանումներ և այլ համագործակցություններ։ Այս ամենից հետո Դավիթը անսպասելիորեն դադար վերցրեց։

Հետո արդեն դերասանի անձնական կյանքն էր  հանրության ուշադրության կենտրոնում։ 1 տարի առաջ Դավիթն իր սոցիալական էջերում հայտնեց, որ սիրելի ունի։

StarNews-ը հանդես եկավ բացառիկ տեղեկությամբ, որ Դավիթի սիրելին Ամերիկաբնակ Լինդա Տեր-Պետրոսյանն է, ով մեծ Թենիսի մարզիչ է։ 

Դավիթն ու Լինդան ամիսներ առաջ ամուսնացանու հիմա դերասանը կնոջ հետ ապրում է ԱՄՆ-ում։

Զույգը շատ ակտիվ է իր ինստագրամյան էջում, որտեղ էլ հաճախ իրար սեր են խոստովանում և ջերմ հրապարակումներով կիսվում։ 

Դավիթն ու Լինդան այս օրերն անցկացնում են Նյու Յորքում։ Նրանք կիսվել են լուսանկարներով ու ցույց տվել անցկացրած երջանիկ պահերը.

«Հիմա մենք Նյու Յորքում ենք: Այս փողոցները ձեզ կստիպեն զգալ բոլորովին նոր՝ հատուկ ձևով: Լույսերը ձեզ կոգեշնչեն»:

Մեկնաբանություն

Որոնում