«Քո գնալը ապացուցեց էս աշխարհի ծուռ լինելը…»․ Նորայր Նիկոյանի կնոջ հուզիչ խոսքերը՝ ողբերգական ավտովթարից մահացած քրոջ հիշատակին

Շաբաթներ առաջ ողբերգական ավտովթարի հետևանքով կյանքից հեռացավ Նորայր Նիկոյանի քույրը։ Կորստի ցավը շարունակում է ծանր մնալ ընտանիքի համար։

Այսօր Նորայր Նիկոյանի կինը սոցիալական իր էջում հրապարակել է հուզիչ լուսանկարներ և կիսվել ցավով լի գրառմամբ՝ նվիրված նրա հիշատակին։

«Քո գնալը ապացուցեց էս աշխարհի ծուռ լինելը, անարդար լինելը ու ճակատագրի դեմ մեր անզորությունը…

Դու շատ շուտ գնացիր, բայց քո ժպիտը, անմեղությունը, բարությունն ու վառ հուշերը մենք մեզ հետ ենք տանելու մինչև վերջ։

Դու էնքան լուսավոր էիր, որ քեզնից հետո միայն լուսավորը թողեցիր։

Մենք երբեք էլ չենք համակերպվելու քո կորստի հետ, էն մեծ ցավի, որ մնաց։ Ուղղակի սովորելու ենք ապրել անսահման կարոտով ու երախտագիտությամբ, որ ունեցել ենք քեզ մեր կյանքում։

Ու հիմա արդեն ունենք, որպես մեր պահապան հրեշտակ…»։

Հրապարակումը հուզել է հետևորդներին, որոնք մեկնաբանություններում իրենց զորակցությունն ու ցավակցությունն են հայտնել ընտանիքին։