Սոֆի Դևոյան կրտսերը կրկին ակտիվ է սոցիալական իր էջերում: Պարուհին դեռ փոքր տարիքից քննարկումների և երբեմն նաև քննադատությունների կենտրոնում է եղել։
Թերևս դա է պատճառը, որ այժմ նա փորձում է փակ պահել իր անձնական կյանքը և այն մասամբ է ցույց տալիս հանրությանը՝ միայն ակնարկելով նոր սիրելի ունենալու մասին։
Սակայն վերջին շրջանում նա մի քանի հրապարակումներ է անում`գրելով, որ երջանիկ է, հիանալի է իրեն զգում և վայելում է իր անցկացրած օրերը:
Հավելենք նաև, որ Սոֆին վերջին շրջանում հատկապես ավելի գեղեցկացել է: