Համերգի ժամանակ բեմում հնչեց «այո»-ն․ Գագիկ Կարապետյանի թոռը ամուսնության առաջարկություն է արել սիրելիին

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, անվանի պարուսույց Գագիկ Կարապետյանի թոռը, ով կրում է պապիկի անունը, այսօր կյանքի կարևորագույն քայլերից մեկն է կատարել։

Գագիկ Կարապետյանը, ով ևս շարունակել է պապիկի ուղին և զբաղվում է պարարվեստով, ամուսնության առաջարկություն է արել իր սիրելիին, որը նույնպես պարուհի է։

Հուզիչ առաջարկությունն արվել է համերգի ընթացքում՝ հանդիսատեսի աչքի առաջ։ Սիրված զույգի կյանքի կարևոր այս պահը տեսանկարահանվել է և արդեն մեծ արձագանք է ստացել սոցիալական հարթակներում։

Ուրախ լուրով կիսվել է նաև Գագիկի քույրը՝ դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանը։ Նա հրապարակել է առաջարկության հուզիչ կադրերը և գրել.

«Սիրեմ Ձեզ։ Շնորհավո՜ր… անսահման երջանիկ եղեք միշտ»։

Հետևորդներն ու ընկերները միացել են շնորհավորանքներին՝ զույգին մաղթելով երկար ու երջանիկ համատեղ կյանք։