«Երբ նրանք չկան՝ ամեն վայրկյան կարոտում ես»․ Հայկ Մարությանի սրտաճմլիկ խոստովանությունը ծնողների կորստի մասին

«Tete A Tete» հաղորդման շրջանակում հյուրընկալվել է դերասան, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։ StarNews-ը հետևել է նրա անկեղծ ու հուզիչ զրույցին, որտեղ նա անդրադարձել է կյանքի ամենացավոտ թեմաներից մեկին՝ ծնողների կորստին։
Մարությանը խոստովանել է, որ հոր մահից հետո առավել ուժեղ է զգացել նրա բացակայությունը Նրա խոսքով՝ հոր մահվան վրա մեծ ազդեցություն են ունեցել նաև COVID-ի հետևանքները, մինչդեռ մայրը կյանքից հեռացել էր ավելի վաղ։
Դերասանը խոր զգացմունքով նկարագրել է այն զգացողությունը, երբ ծնողները այլևս կողքիդ չեն․
«Երբ որ քո ծնողները կան, դու անգամ եթե չես շփվում ամեն օր իրենց հետ, բայց միայն այն միտքը, որ իրենք կան, յուրաքանչյուր պահի կարող ես զանգել, հարցնել, խորհուրդ ստանալ, սփոփանք լսել… դա քեզ պահում է։ Երբ դա չկա՝ ամեն վայրկյան կարոտում ես»։
Զրույցի ընթացքում Հայկ Մարությանը խոսել է նաև այն արժեքների մասին, որոնք փորձում է փոխանցել իր երեխաներին։ Նրա խոսքով՝ ամենակարևորն են՝ ազնվությունը, պարկեշտությունը, համեստությունը և մարդասիրությունը։

















