Ռուզաննա Մանուչարյանի ծնունդը Իտալիայում՝ ընտանեկան ջերմ կադրերով և հումորային հրապարակումներով

Դերասանուհի Ռուզաննա Մանուչարյանի ծննդյան օրն է:
Վերջին շրջանում Ռուզաննան հատկապես մեծ սեր ու ճանաչում է ձեռք բերել հանրության կողմից՝ իր անկեղծ կերպարով և ակտիվ ներկայությամբ սոցիալական հարթակներում։ Ծննդյան առթիվ դերասանուհին հրապարակել է գեղեցիկ ֆոտոշարք, որը անմիջապես գրավել է հետևորդների ուշադրությունը՝ ստանալով բազմաթիվ ջերմ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ:

Այս օրերին դերասանուհին գտնվում է Իտալիայում՝ իր ամուսնու և դստեր հետ, որտեղից պարբերաբար կիսվում է թե հանգստյան, թե հումորային կադրերով։ Նրա հրապարակումները լի են ընտանեկան ջերմությամբ, թեթևությամբ ու հաճելի տրամադրությամբ, որոնք ևս մեկ անգամ ապացուցում են, թե որքան ներդաշնակ ու ուրախ միջավայրում է անցկացնում իր օրերը։
Ձեզ ենք ներկայացնում իտալական հանգստի կադրերը: