«Եկեղեցի, խնջույք, սարեր ու բեմ». ինչպես են հայ հայտնիները անցկացրել իրենց weekend-ը

Հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները հանգստյան օրերն անցկացրել են տարբեր կերպ՝ ոմանք նախընտրել են ընտանեկան ջերմ միջավայրը, իսկ մյուսները նույնիսկ weekend-ին չեն դադարեցրել իրենց ակտիվ աշխատանքային ռիթմը:
Երգչուհի Սոնա Ռուբենյանը այս օրերը անցկացրել է ընտանիքի հետ։ Նա հրապարակել է դստեր և ամուսնու հետ ջերմ կադրեր, որոնցից պարզ է դառնում, որ նրանք միասին այցելել են եկեղեցի, մոմեր վառել և աղոթել։

Տոնական տրամադրություն է տիրել Սարգիս Գրիգորյանի ընտանիքում։ Նրա կնոջ՝ Մանո Գրիգորյան-ի ծննդյան օրն էր, ինչի առիթով դերասանը նրան ուղղված ջերմ շնորհավորանք է գրել․ «Բարով ես ծնվել իմ սիրտ, իմ հոգի, իմ կես»։

Հասմիկ Խոջյանը դստեր հետ մասնակցել է խնջույքի և կիսվել ուրախ կադրերով՝ ցույց տալով, թե որքան սիրված է փոքրիկը։

Իր հերթին Անի Խաչիկյանը նախընտրել է բնության գրկում հանգիստը՝ այցելելով սարեր և հրապարակելով գեղեցիկ, էսթետիկ լուսանկարներ։


Էլիզ Մելիքյանը օրը սկսել է հոգևոր միջավայրում՝ այցելելով եկեղեցի և մոմեր վառելով, ապա շարունակել է գյուղական միջավայրում՝ համտեսելով թոնրի լավաշ, իսկ երեկոյան մասնակցել է MMA մենամարտի դիտմանը։

Ի տարբերություն շատերի՝ Սոֆի Դևոյանը նույնիսկ հանգստյան օրերին շարունակել է աշխատել՝ հրապարակելով տեսանյութ, որտեղ երևում է նրա համերգային ելույթը։

Այսպիսով, weekend-ը հայտնիների համար անցել է բազմազան՝ ընտանեկան խաղաղությունից մինչև ակտիվ հանգիստ ու աշխատանքային առօրյա։

















