Փարիզյան հանգիստ ու կտրուկ ոճափոխություն․ Արփին՝ նոր կերպարում

Երգչուհի Արփին այս օրերին վայելում է իր հանգիստը Ֆրանսիայի մայրաքաղաքում՝ Փարիզ։
Երգչուհին, կարծես, ապրում է այն նույն կախարդական զգացմունքը, որը ունենում է գրեթե յուրաքանչյուր ճանապարհորդ՝ հայտնվելով Փարիզում։ Նրա հրապարակած լուսանկարները լի են ռոմանտիկ տրամադրությամբ, քաղաքային նրբությամբ ու թեթևությամբ։
Լուսանկարներին կից Արփին գրել է․
«Սեր Փարիզ»։
Հրապարակված կադրերից երևում է, որ երգչուհին նաև դիմել է ոճափոխության՝ ներկայանալով նոր ու թարմ կերպարով, որն արդեն հասցրել է գրավել հետևորդների ուշադրությունը։
Առաջարկում ենք դիտել լուսանկարները՝ առանց ավելորդ մեկնաբանության։





















