«Տարիներ շարունակ ընդամենը “ձեռնափայտ” եմ եղել»․ խորհրդավոր ու ցավոտ գրառում․ ի՞նչ է տեղի ունենում Արաքսյա Մելիքյանի կյանքում․ Բացառիկ

Դերասանուհի Արաքսյա Մելիքյանը հանդես է եկել գրառմամբ, որը բազմաթիվ հարցերի տեղիք է տվել հետևորդների շրջանում։ Սովորաբար կենսախինդ և դրական կերպարով հայտնի դերասանուհին այս անգամ կիսվել է մտորումներով, որոնք արտահայտում են ներքին պայքար և հիասթափություն։
Նրա գրառումը բավականին խորն ու զգացմունքային է․
«Սարսափելի զգացողություն է, երբ կյանքը կանգնեցնում է քեզ այնպիսի ճամփաբաժանների առաջ, երբ զգում ես, որ դու տարիներ շարունակ ընդամենը «ձեռնափայտ» ես եղել։ Դու նվիրվել ես անմնացորդ, անշահախնդիր, կիսվել ոգևորության թռիչքով ու ինքդ սավառնել գալիք նորարար մտքերի հորձանում, ու մի ակնթարթում պարզվում է, որ դու ընդամենը սնել ես դիմացինի էգոն, ջրել ես նրա «փառահեղությունը» և եղանակի փոփոխության հետ հայտնվել ես շրիշակից այն կողմ…
Եթե ինքդ չհասունանաս, եթե «հակառակորդ» թվացողներդ քեզ չստիպեն հասունանալ, ապա դա վստահաբար կանեն ընկերներդ, հարազատներդ»։
Գրառման բովանդակությունը հուշում է, որ դերասանուհին անդրադարձել է անձնական փորձառության՝ խոսելով նվիրվածության, հիասթափության և ինքնաճանաչման մասին։
Ամեն դեպքում, Արաքսյա Մելիքյանի այս անկեղծ գրառումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ անգամ ամենաեռանդուն ու ժպտերես մարդկանց ներսում կարող են լինել խոր զգացմունքներ ու մտորումներ, որոնք ժամանակ առ ժամանակ դուրս են գալիս մակերես։


















