Ինչպես է տոնել Ռոմելա Սարգսյանը իր ծնունդը․ տեսանյութը հուզել է հետևորդներին

Ջերմ ու հուզիչ հրապարակմամբ է հանդես եկել դերասանուհի Ռոմելա Սարգսյանը՝ նշելով իր ծննդյան տարեդարձը։

Դերասանուհին կիսվել է գեղեցիկ տեսանյութով, որտեղ երևում է, թե ինչպես է ընտանիքի անդամների հետ տոնում իր օրը։ Տեսանյութում առանձնահատուկ ջերմություն է հաղորդում այն պահը, երբ Ռոմելան եղբոր փոքրիկի հետ միասին փչում է ծննդյան տորթի մոմերը։

Հրապարակմանը կից դերասանուհին գրել է․

«Այսօր իմ օրը մի ուրիշ ջերմություն ու լույս ուներ…
Ձեր խոսքերը, ձեր շնորհավորանքները, ձեր ուշադրությունը լցրեցին իմ սիրտը սիրով

Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ՝ իմ կյանքում լինելու, ինձ հիշելու, ձեր ջերմ էներգիան ինձ փոխանցելու համար
Ձեր բարեմաղթանքները ինձ համար մեծ արժեք ունեն…

Ես իսկապես զգացի, թե ինչքան սիրված ու գնահատված եմ
Թող ձեր յուրաքանչյուր լավ խոսք բազմապատկված վերադառնա ձեզ

Սիրում եմ ձեզ բոլորիդ… շնորհակալ եմ, որ կաք իմ կյանքում»

Հրապարակումը մեծ արձագանք է ստացել համացանցում, իսկ հետևորդները շտապել են շնորհավորել դերասանուհուն՝ մաղթելով երջանկություն, սեր և նոր հաջողություններ։