Ծնվել է Լիլի Կարապետյանի որդին․ հայտնի է երեխայի անունը

Դերասանուհի Լիլի Կարապետյանը ուրախալի լուր է հայտնել իր հետևորդներին։ Նա սոցիալական հարթակում հրապարակում է արել՝ տեղեկացնելով, որ ընտանիքում լույս աշխարհ է եկել իր որդին։
Հատկանշական է, որ դերասանուհին այս շրջանում գտնվում է Բրազիլիայում, որտեղ էլ ծնվել է երեխան։ Փոքրիկին ծնողները անվանակոչել են Դավիթ։
Լիլին հրապարակմանը կից գրել է.
«Երեկ, ժամը 11։28-ին, Բրազիլիայի հյուսիս-արևելքում գտնվող Ժուան Պեսոա քաղաքում տեղի ունեցավ մեր կյանքի գլխավոր իրադարձությունը։ Լույս աշխարհ եկավ մեր որդին, մեր փոքրիկ հերոսը՝ Դավիթը։ 3900 գրամ, 55 սմ»։
Հրապարակումը կարճ ժամանակում մեծ արձագանք է ստացել համացանցում։ Ընկերներն ու հետևորդները շտապել են շնորհավորել դերասանուհուն և ընտանիքին՝ մաղթելով փոքրիկ Դավիթին առողջ և անհոգ մանկություն։


















