Ովքե՞ր են Կարեն Ասլանյանի ծնողները և ի՞նչ աշխատանքով են զբաղվում. Բացառիկ մանրամասներ

Join Telegram
  • Sep 30, 2023

Կարեն Ասլանյանը հայկական հեռուստասերիալների ամենապահանջված դերասաններից մեկն է ու նրա գլխավոր դերակտարմամբ նախագծերը արդեն տարիներ շարունակ հաջորդում են մեկը մյուսին ու այս տարիների ընթացքում Կարենին սիրավեպեր են վերագրել իր գրեթե բոլոր խաղընկերուհիների հետ, ինչն էլ առավել է մեծացրել հետաքրքրությունը թե՛ Կարենի անձի, թե՛ տվյալ նախագծի շուրջ։

Չնայած նրան, որ Կարենը մեծացել է ապահովված ընտանիքում, այնուամենայնիվ նշել էր, որ իր ընտանիքն էլ բավականին դժվարությունների միջով է անցել.

«Մենք շատ-շատ դժվարություններով ենք անցել, նենց չի, որ մեր կյանքը հեշտ է եղել։ Իմ հայրը իր ամբողջ կյանքում աշխատել է ու հիմա էլ է աշխատում. Ռուսաստանում ենք ապրել, ես իմ առաջին դասարանը գնացել եմ Ռուսաստանում, հետո տեղափոխվել ենք Հայաստան, դրանք իրականում սթրեսներ են վաղ շրջանում։

Բայց հայրս ամեն ինչ արեց, որ կարողանանք այստեղ մնալ, որ իր երեխաները հայ մնան ու հայկական մենթալիտետով մեծանան։ Եթե անգամ մեր մոտ շատ վատ լինի, ես, միևնույնն է, ասելու եմ, որ շատ լավ է, որովհետև ես երբեք ցույց չեմ տա իմ խնդիրները, ցույց չեմ տա, որ ինչ-որ բան վատ է, վատը ես իմ ընտանիքի հետ կհաղթահարեմ ու ամեն ինչ լավ կլինի։ Ես լացող մարդկանց հոգեբանությունը չունեմ, ոչ էլ մեր ընտանիքը։ Եղել է պահ, որ մեզ մոտ այնպիսի վիճակ է եղել, որ մտածել ենք՝ ոնց ենք էս վիճակից դուրս գալու, բայց Աստված այնպիսի դուռ է բացել, որ ամեն ինչ լավ է եղել։

Երբ դու քո քրտինքով ես անում, երբ չես խաբում ո՛չ քո պետությանը, ո՛չ քո ընկերներին ու անում ես քո աշխատանքը՝ այդ ժամանակ Աստված օգնում է։ Ամենաբարդ էտապը եղավ, երբ սկսեց ճգնաժամը՝ 2008-2009 թվականներին, երբ եղավ դոլարի տատանում, իսկ մեր գործը միշտ կապված է դրսի հետ։ Այդ ժամանակ դժվար փուլ սկսվեց։ Նման փուլ եղել է նաև 90-ականներին, ես 6-7 տարեկան էի, գնացինք Ռուսաստան հետո՝ հետ վերադարձանք։

Դերասանը շատ չի խոսում իր ընտանիքի մասին, սակայն հարցազրույզներից մեկում ընդգծել էր, որ իր կյանքի ամենակարևոր կինը՝ մայրն է.

«Մայրս ինձ համար մի ուրիշ աշխարհ է, մարդ, որին կարելի է սիրել ու երբեք չմտածել, որ կարող է սխալվես, որովհետև սերը մոր հանդեպ մի ուրիշ աշխարհ է, համենայն դեպս ինձ համար իմ իդեալը իմ մայրն է»։

Մեկնաբանություն

Որոնում