Արևոտ հանգիստ՝ Բալիում, հայրական առօրյա՝ Երևանում․ Անահիտ Կիրակոսյանն ու Արտակ Վարդանյանը՝ տարբեր դերերում

Քանի դեռ Անահիտ Կիրակոսյանը վայելում է արևոտ հանգիստը Բալիում, նրա նախկին ամուսինը՝ Արտակ Վարդանյանը, ժամանակ է անցկացնում երեխաների հետ։
Մի քանի օր է՝ դերասանուհին իր սոցիալական էջերում կիսվում է Բալիից հրապարակված լուսանկարներով։ Կադրերից պարզ երևում է, որ նա ընկերուհու հետ լիարժեք վայելում է հանգիստը՝ արև, ծով և դրական տրամադրություն։
Միևնույն ժամանակ հրապարակումներ է անում նաև Արտակ Վարդանյանը՝ ցույց տալով, թե ինչպես է ժամանակ անցկացնում իրենց համատեղ երեխաների հետ։ Լուսանկարներից ակնհայտ է դառնում, որ այս օրերին երեխաների խնամքով զբաղվում է հենց նա՝ ապահովելով նրանց առօրյան ու զբաղվածությունը։
Թվում է՝ նախկին զույգը կարողանում է պահպանել առողջ հարաբերություններ՝ առաջին հերթին երեխաների բարեկեցությունն առաջնահերթ համարելով։



















