Ինչպես արդեն հայտնել էինք` շաբաթ օրը 66 տարեկանում հանկարծամահ էր եղել դերասանուհի Լալա Մնացականյանը։ Նա սրտի խնդիր ուներ:
Նրա մահվան լուրը ցնցել է մարդկանց, ովքեր եղել են նրա աշակերտները, և մարդիկ, ովքեր, պարզապես շփվել են նրա հետ:
Դերասանուհի Հասմիկ Խոջյանը ևս եղել է Լալա Մնացականյանի աշակերտներից, ով լուրը լսելուց հետո հայտնում էր իր ցավն ու անբացատրելի ապրումները:
Վերջինս Լալա Մնացականյանի մասնակցությամբ հերթական արխիվային հուզիչ հրապարակումն է արել, որն իր նշանադրության օրն է նկարվել:
Տեսանյութը`հետևալ հղումով
Նշենք,որ Հասմիկը երեկ եկել էր իր վերջին հրաժեշտը տալու դերասանուհուն: Ինչպես ինքն է նշում` նա կորցրել է իրեն թևեր տվողին: