Միհրան Ծառուկյանը տարիներ շարունակ ամենաքննարկված ու սիրելի արտիստներից մեկն է հայկական շոուբիզնեսում, ում երգերը մեկ օրում հիթ են դառնում, իսկ նրա մասնակցությամբ նախագծերը մեծ դիտողականություն ունեն։
Երգիչը հարցազրույցների չի մասնակցում և միայն օրեր առաջ հյուր էր Արևիկ Ուդումյանի «Շուտ Ասա» կարճ հոլովակաշարին։
Կինո՞, թե երաժշտություն հարցին Միհրանի պատասխանը միանշանակ էր՝ Երաժշտությունը։
Հարցերից մեկն էլ այն էր, թե Արփին է ավելի, թեթև թե Միհրանը.
⁃ Թեթև եմ, հա, ես ավելի թեթև եմ,- նշեց Միհրանը։
Հոլովակում երգիչը նաև ասաց, որ համերգից ստացած առաջին 10$-ը ինքը չի օգտագործել, եղբայրն այդ գումարով բենզին է լցրել իր մեքենայի մեջ։
Միհրանը նաև անկեղծացավ` նշելով, որ Արփին ավելի շատ կուրախանա լավ մատանի նվեր ստանալուց, այլ ոչ՝ նոր մեքենա։
Վերջին հարցը հետևյալն էր`
«Էստեղից հետո Միհրանը ուր կնախընտրի գնալ`իր մեծ մենահամերգին, թե՞ ծննդատուն՝ իր աղջկա հետ ծանոթանալու։
Միհրանի պատասխանն այս հարցում ևս միանշանակ էր, նա ընտրեց աղջկա հետ ծանութությունն ու հավելեց.
⁃ Աղջիկ ունենալն իմ երազանքնա։