Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի սիրառատ կադրերը`հանրահավաքից

  • Jun 15, 2024

Համացանցում հայտնվել են կադրեր, որտեղ երգչուհի Սիրուշոն ու ամուսինն են` հանրահավաքին մասնակցելիս: Զույգի ջերմ ու սիրառատ կադրերը ներկայացնում ենք Ձեզ:

Տեսանյութը`հետևյալ հղումով

Նշենք, որ օրեր առաջ Սիրուշոն ու ամուսինը նշում էին իրենց ամուսնության 15 տարին: Այս մասին երգչուհին հայտնել էր իր ինստագրամյան էջում`հրապարակելով լուսանկարներ ամուսնու և երեխաների հետ:

«15 տարի առաջ այս օրը ընտանիք կազմեցինք ամենամտերիմ ընկերոջս հետ»,-գրել է Սիրուշոն:

Նշենք, որ Սիրուշոն բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նա վերջին շրջանում հիմնականում ներկայացնում է իր աշխատանքային գործունեությունն, ինչպես նաև իր հետևորդների «պահանջով»` ներկայացնում է իր երեխաների մասնակցությամբ ջերմ ու զվարճալի կադրեր:

Մեկնաբանություն

Որոնում