Դերասանուհի Անահիտ Մանուկյանը վերջին տարիներին սկսեց ներկայանալ հեռուստասերիալներում և կարճ ժամանակում սիրվեց հանրության կողմից: Մի քանի հեռուստասերիալներում նկարահանվելուց հետո`այժմ Անահիտն ունի իր երկրպագուների ու հետևորդների բանակն ինստագրամյան հարթակում:
Վերջին շրջանում հատկապես քննարկվում է դերասանուհու անձնական կյանքը: Անահիտն ինքը ևս ամեն բան չի խնայում իր անձնական հրապարակումներով էլ ավելի շատ հետաքրքրություն ձեռք բերելու հարցում:
Երեկ դերասանուհու տատիկի ծննդյան 80-ամյակն էր: Վերջինս մի քանի կադրեր է հրապարակել տատիկի ծննդյան տարեդարձից, ինչպես նաև պատմել է սիրո մասին, որը տածում է տատիկի նկատմամբ: Ի դեպ`Անահիտը հենց այդ տատիկի անունն է կրում: