«Հայելին հիշում է իմ բոլոր լռությունները». Լիա Զախարյանը ներկայացրել է իր կյանքի տարբեր դրվագները պատկերող ֆոտոշարք (ՖՈՏՈ)

Դերասանուհի Լիա Զախարյանը սոցցանցերի իր էջում հրապարակել է մի քանի լուսանկարներից բաղկացած շարք, որոնք արվել են տարբեր ժամանակահատվածներում։ Դերասանուհին որոշել է մեկտեղել իր առօրյայի տարբեր կողմերը՝ սպորտից մինչև էլեգանտ կերպարներ։


Ֆոտոշարքի բոլոր լուսանկարներն ունեն մեկ ընդհանրություն՝ դրանք հայելային սելֆիներ են, ինչի առիթով էլ Լիան խորհրդավոր մակագրություն է արել. «Հայելին հիշում է իմ բոլոր լռությունները…»։
Լուսանկարներում դերասանուհին ներկայանում է թե՛ մարզասրահում՝ ցուցադրելով իր կոկիկ կազմվածքը, թե՛ ավելի դասական ու նուրբ զգեստներով։

Այս հրապարակումը թույլ է տալիս հետևորդներին տեսնել Լիայի տրանսֆորմացիան տարբեր իրավիճակներում, բայց միևնույն ժամանակ պահպանելով իրեն բնորոշ խարիզման։
StarNews-ը ներկայացնում է Լիա Զախարյանի «հայելային» պատմությունները։